Մատչելիության հղումներ

Ուզունյանի՝ Հայաստանը լքելու փաստով քրգործ է հարուցվել պաշտոնեական անփութության հատկանիշներով


Նախկին դատավոր Սամվել Ուզունյան, արխիվ
Նախկին դատավոր Սամվել Ուզունյան, արխիվ

Հայաստանի տարածքից Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում նախկին դատավորի կողմից «Զվարթնոց» սահմանային անցակետով երկրից մեկնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ, անցած շաբաթավերջին նրան հաջողվել է լքել Հայաստանը։

XS
SM
MD
LG