Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում շարունակվում է տրանսպորտի աշխատակիցների զանգվածային գործադուլը


Ֆրանսիա - Բորդոյի դատարկ կայարանը, դեկտեմբեր, 2019թ․
Ֆրանսիա - Բորդոյի դատարկ կայարանը, դեկտեմբեր, 2019թ․

Ֆրանսիայում շարունակվում է տրանսպորտի ոլորտի զանգվածային գործադուլն ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ հազարավոր զբոսաշրջիկներ հայտնվել են անորոշության մեջ՝ տասնյակ գնացքներ տեղից չեն շարժվում, Փարիզում մետրոպոլիտենի որոշ կայարաններ փակ են, մայրուղիները՝ խցանված:

Օրեր առաջ վարչապետ Էդուար Ֆիլիպը հորդորել էր դադարեցնել գործադուլը, որպեսզի «միլիոնավոր ֆրանսիացիները կարողանան ընտանիքների հետ նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը»: Արհմիություններից մեկը համաձայնել էր, առավել ծայրահեղ դիրքորոշում ունեցող երկու կազմակերպություններ, սակայն, պնդել էին՝ չեն դադարեցնի պայքարը, քանի դեռ «կառավարությունը վերջնականապես չի հրաժարվել իր սխալ որոշումից»:

Զանգվածային ցույցերը սկիզբ են առել դեկտեմբերի 5-ին՝ նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից փոփոխությունների առաջարկումից հետո, որոնք համահարթեցնում և թոշակի անցնելու հավասար պայմաններ են ապահովում բոլոր ֆրանսիացիների համար: Գործող օրենսդրությամբ, մինչդեռ, տրանսպորտի ոլորտի աշխատակիցներն օգտվում են լայն արտոնություններից և կենսաթոշակի կարող են անցնել 50 տարեկանից արդեն:

1995 թվականին ևս Ֆրանսիայի կառավարությունը փորձել էր կենսաթոշակային բարեփոխումներ մտցնել, սակայն հրաժարվել էր այդ գաղափարից՝ տարեվերջին երկաթուղայինների և վարորդների համատարած գործադուլից հետո:

XS
SM
MD
LG