Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը Սմբատ Այվազյանին արդարացնելու որոշում է կայացրել


Սմբատ Այվազյանը, արխիվ
Սմբատ Այվազյանը, արխիվ

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրել է քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանին արդարացնելու որոշում: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում:

Հիշեցնեմ, որ 2008-2009թ. այդ դատական ակտերով Ս. Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման», - գրել է Աբրահամյանը։

Սմբատ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` ապօրինի զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

XS
SM
MD
LG