Մատչելիության հղումներ

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել


Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արխիվ
Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արխիվ

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը և 200 հոդվածի 3-րդ կետով՝ առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Այս ձերբակալությունները օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի շրջանակներում են:

XS
SM
MD
LG