Մատչելիության հղումներ

Ռևանշիստները պետք է հարվածներ ստանան ոչ միայն իշխանությունից, այլև ԱԺ ընդդիմությունից, վստահ է պատգամավորը


Պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այս սենսացիոն հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց Կառավարության վերջին նիստում:

Հեղափոխությունից մեկուկես տարի անց ինչո՞ւ չի հաջողվել կոտրել դիմադրությունը, և ովքե՞ր են ընդդիմացողները: Քաղաքական գործիչների մեկնաբանությունները տարբեր են:

«Կիրակնօրյա վերլուծականում» թեմայի շուրջ Հրայր Թամրազյանը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արման Բաբաջանյան․ - Նիկոլ Փաշինյանը պիտի ունենար Կառավարությունում, իշխող թիմում համապատասխան թիմ, որը կկարողանար այսպիսի խնդիրները լուծելու ավելի ռազմավարական եղանակներ և միջոցներ, որոնք շիջելու կամ որոնք հաղթահարելու ուղղված ջանքերը չէին մնա բացառապես վարչապետի վրա:

Էդտեղ, նույն Կառավարության նիստում ասում է, որ «ես կջարդեմ»: Այսինքն, չի կարող վարչապետը այդ բոլոր, ուրեմն, աշխատանքները կատարել, միաժամանակ, օրինակ, ջարդել ողնաշարը բոլոր նրանց, ովքեր կփորձեն դիմադրել հեղափոխության օրակարգը անշրջելի դարձնելու վարչապետի հանձնառությանը:

Եվ էստեղ կարևոր է նաև ոչ միայն իշխող թիմի անելիքը, այլև, ինչու չէ, նաև ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը որպես փոխզսպող և հակակշռող համակարգ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կփորձեին, նախկինի ռևանշիստական ուժերը կփորձեին որևէ ձևով հարված հասցնել հեղափոխության կամ ապագայի օրակարգին, ուրեմն, համապատասխան հարվածներ ստանային ոչ միայն իշխանությունից, այլև բոլոր այն ուժերից, որոնք որ հենց հեղափոխության շնորհիվ և հեղափոխությունից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով տեղ են գտել և մաս են կազմել խորհրդարանին:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 15-ի հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG