Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն:
Նախօրեին կայացած այս զրույցի ընթացքում ամերիկացի դիվանագետին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը` կապված Սենատի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունման հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով ԱՄՆ դեսպանին Անկարայի պաշտոնական տեսակետը ներկայացվել է փոխնախարարի մակարդակով: Դեվիդ Սաթերֆիլդի հետ զրուցել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: