Մատչելիության հղումներ

Վրաստանում 12 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում` ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն


Վրաստան - Գիորգի Վաշաձեն խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, Թբիլիս, նոյեմբեր, 2019թ․
Վրաստան - Գիորգի Վաշաձեն խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, Թբիլիս, նոյեմբեր, 2019թ․

Վրաստանի ոստիկանությունն այսօր 12 մարդու բերման է ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեին: Նրանք փորձում էին շրջափակել խորհրդարանի շենքի մուտքը:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար:

Տասնյակ ցուցարարներ այսօր փորձում էին արգելափակել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ քննարկվում է Գերագույն դատարանի 19 անդամներին հաստատելու հարցը: Ցուցարարները պնդում են, որ թեկնածուներն իշխանությունների կողմից վերահսկվող դատավորներ են:

Ավելի քան մեկ ամիս Վրաստանում բողոքի ակցիաներ են, որ սկսվել են իշխանությունների կողմից Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խոստումը չկատարելու հետևանքով:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը կառավարությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական ակտիվիստներին զսպվածության և երկխոսության կոչ են արել:

XS
SM
MD
LG