Հայաստանի վարչապետի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը։
Վահե Դանիելյանն ավելի վաղ աշխատել է Արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, ապա Ազգային ժողովի աշխատակազմում որպես իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ։
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։