Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով


Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

Չնայած արդեն տևական ժամանակ է հայտնի էր, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով, սակայն ՀՔԾ-ն չէր պարզաբանում, թե մասնավորապես ինչ հոդվածներով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում և պատրաստվում են բողոքարկել այն:

Գևորգ Կոստանյանը հետախուզվում է։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում նախկին գլխավոր դատախազն ասել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում և կվերադառնա այն ավարտելուց հետո:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG