Մատչելիության հղումներ

Թրամփն այցելել է Աֆղանստան


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը հանդիպել է Աֆղանստանում տեղակայված զինծառայողներին, Բագրամի օդակայան, 28 նոյեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը հանդիպել է Աֆղանստանում տեղակայված զինծառայողներին, Բագրամի օդակայան, 28 նոյեմբերի, 2019թ.

Դոնալդ Թրամփը նախապես չհայտարարած այց է կատարել Աֆղանստան: Դա ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր նրա առաջին այցն է այդ երկիր:

Նախագահը Բագրամի ռազմական օդակայանում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողների հետ, շնորհավորել է Գոհաբանության օրվա առիթով և հավաստիացրել է, որ թալիբ զինյալները կհամաձայնեն հրադադար հաստատել:

«Թալիբները ցանկանում են գործարք կնքել, տեսնենք, եթե լինելու է, ուրեմն պետք է լինի իրական գործարք, տեսնենք, թե ինչ են ուզում: Նրանք ստիպված են խնդրել գործարքի մասին միայն շնորհիվ ձեր կատարած մեծ աշխատանքի, դա է միակ պատճառը», - ասել է Թրամփը՝ դիմելով զինվորներին:

ԱՄՆ նախագահին Աֆղանստան կատարած այցի ընթացքում ուղեկցում են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը, թիկնապահները և մի խումբ լրագրողներ:

Թրամփը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, ապա մեկնել զորամաս, որտեղ Գոհաբանության օրվա ավանդական ուտեստ՝ տապակած հնդկահավ է անձամբ մատուցել զինվորներին ու ճաշել նրանց հետ:

Այսօրվա դրությամբ Աֆղանստանւմ տեղակայված է մոտ 13 հազար ամերիկացի զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG