ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է բանակցությունները թալիբների հետ։ Այս մասին նա ասել է իր Աֆղանստան կատարած չհայտարարված այցի ընթացքում։
Նոյեմբերի 28-ին Քաբուլի «Բագրամ» օդանավակայանում Թրամփն ասել է, որ թալիբները «ցանկություն են հայտնել գալ համաձայնության, և մենք հանդիպում ենք նրանց հետ»։
Թրամփի խոսքով, ԱՄՆ-ն պնդում է, որ զինադադար պետք է լինի, ինչին, կարծես, թալիբները համաձայն են։