Մատչելիության հղումներ

Թրամփը ստորագրել է Հոնկոնգի ցուցարարներին պաշտպանող օրինագծերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված երկու օրինագծերը, որոնք պաշտպանում են Չինաստանի հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում ամիսներ շարունակ հակակառավարական ցույցեր ու երթեր անցկացնող ուժերին:

Փաստաթղթերը նաև սպառնում են պատժամիջոցներ սահմանել Չինաստանի և Հոնկոնգի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները: Նշվում է, որ Նահանգներն այսուհետ կդադարեցնի հատուկ միջոցների և տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգին, որոնք օգտագործվում են հակակառավարական ցույցերը ցրելու համար:

Պեկինը սպառնացել է համարժեք պատասխան տալ Վաշինգտոնին՝ ընդգծելով, թե օրինագծերը կոպտորեն ոտնահարում են իր ինքնիշխանությունն ու միջամտում ներքին գործերին:

Համաձայն Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ակտի, ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պատժամիջոցներ կիրառի Հոնկոնգում բողոքի ակցիաները ճնշող պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, Պետդեպարտամենտն ամեն տարի ուսումնասիրում է Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել Միացյալ Նահանգների հետ առևտրի հատուկ պայմանները:

XS
SM
MD
LG