Հայաստանի Զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը:
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը` Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), մահացել է նոյեմբերի 25-ին` 93 տարեկան հասակում: