Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից Ոստիկանությունում իրականացված ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ստացվել էին Գլխավոր դատախազությունում, ուսումնասիրության արդյունքում ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:
ՊՎԾ-ն անցած շաբաթ հայտնեց, որ վերջին հինգ տարիներին Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով առնվազն 700 միլիոն դրամի առերևույթ վնաս է պատճառվել պետությանը: