Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները այս տարվա ամռանը:
Երեկ սահմանադրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր խառը ընտրակարգը փոխարինել համամասնականով, առաջին ընթերցմամբ չստացան բավարար թվով ձայներ:
Ընդդիմության կողմնակիցները և ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ու արգելափակել քաղաքի գլխավոր պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: