Գերմանիայի խորհրդարանը լրացումներ է կատարել Եվրամիության գազային կարգավորումներում, որ վերաբերում են «Հյուսիսային հոսք-2» գազատարին:
Փաստաթղթի համաձայն, գազատարի օպերատորը պետք է լինի ռուսական «Գազպրոմ»-ից անկախ կազմակերպությունը: Բացի այդ, «Հյուսիսային հոսք-2»-ի հզորությունների 50 տոկոսը պետք է պահպանվեն գազի այլընտրանքային մատակարարի համար:
«Հյուսիսային հոսք-2» գազատարը նպատակ ունի Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա գազ հասցնել: Ռուսաստանից և Գերմանիայից բացի այս նախագծին մասնակցում են նաև Ֆինլանդիան, Շվեդիան և Դանիան: