Մատչելիության հղումներ

Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել


Տեսարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանից, արխիվ
Տեսարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանից, արխիվ

Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Դատախազությունից:

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական կեղծիք և փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 միլիոն 720 հազար 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարել էր, թե բացահայտել է Բաղդասարյանի ապօրինությունները, տվյալ դեպքում խոսքը 9 միլիոն դրամից ավելի գումարի մասին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG