Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեն հայտարարել է, թե Իրանի գործողությունները ստիպում են աշխարհի բոլոր ժողովուրդներին մերժել Թեհրանի միջուկային ծրագիրն ու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ճնշումը ավելացնելու համար:
Ավելի վաղ՝ այս առավոտյան, Թեհրանը հայտարարել էր, թե սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում՝ է՛լ ավելի հեռանալով գերտերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից:
Սա չորրորդ նման քայլն է, որը Թեհրանը ձեռնարկում է 2015-ի գործարքից միակողմանի դուրս գալու՝ Վաշինգտոնի որոշմանն ի պատասխան:
«Իրանի վերջին քայլերը վկայում են այդ երկրի վարչակազմի իրական մտադրությունները», - հայտարարել է պետքրատուղար Փոմփեն ընդգծելով՝ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա, որ նման պետությունը միջուկային զենք ունենա: