Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է Ֆորդոյի գործարանում ուրանի հարստացումը սկսելու մասին


Իրան - Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանը, 6-ը նոյեմբերի, 2019թ․
Իրան - Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանը, 6-ը նոյեմբերի, 2019թ․

Իրանը հայտարարում է, որ սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում, այսպիսով է՛լ ավելի հեռանալով 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) մամուլի խոսնակը հայտարարել է, որ գործակալության ներկայացուցիչները գտնվում են տեղում և Վիեննայի կենտրոնական գրասենյակ կփոխանցեն տեղեկություններ իրավիճակի մասին: ԱԷՄԳ-ից հայտարարել են, որ Իրանի հարցով արտահերթ նիստ կգումարեն այսօր Վիեննայում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրել էր, որ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շնորհիվ Ֆորդոյի գործարանը շուտով կվերադառնա իր ողջ հզորությամբ աշխատանքին:

Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին դուրս է եկել 2015-ի պայմանագրից և վերականգնել ու է՛լ ավելի է խստացրել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում:

XS
SM
MD
LG