Մատչելիության հղումներ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը


Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ
Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը այսօր վերսկսված դատական նիստի ժամանակ միջնորդեց Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով:

Դատախազությունը, ինչպես նաև տուժող կողմը առարկեցին միջնորդության դեմ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը, որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին ժամը 12-ին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG