Մատչելիության հղումներ

Գործարար Պառնասը կհամագործակցի Կոնգրեսի հետ Թրամփի իմփիչմենթի հարցով քննության շրջանակում


Ամերիկացի գործարար Լև Պառնաս, արխիվ
Ամերիկացի գործարար Լև Պառնաս, արխիվ

Ուկրաինական արմատներով ամերիկացի գործարար Լև Պառնասը փոխել է մտադրությունը և պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերի քննության շրջանակում։ Այդ մասին Associated Press և Reuters լրատվական գործակալություններին հայտնել է գործարարի փաստաբանը:

Պառնասը, նրա բիզնես գործընկեր Իգոր Ֆրումանը և Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին ենթադրաբար համագործակցել են Ուկրաինայի ներկայիս և նախկին իշխանությունների հետ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, նրա որդու գործունեությունը ուսումնասիրելու հետ կապված։

Ջուլիանին և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը հրաժարվել են այս մասին մեկնաբանություն տալ Reuters-ին։

47-ամյա Պառնասի մասին հիշատակվում է Ներկայացուցիչների տան հրապարակած 317-էջանոց սղագրության մեջ։

XS
SM
MD
LG