Մատչելիության հղումներ

Թրամփը կրկին կոչ է անում բացահայտել իր և Զելենսկու զրույցի մանրամասները հրապարակած անձի ինքնությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում գաղտնազերծել հատուկ ծառայությունների այն աշխատակցի անունը, որի պաշտոնական դիմումի համաձայն մեկնարկել է ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործընթացը: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում:

«Այս ամենը խաբեություն է, և այդ տեղեկատվությունը հաղորդած անձը պետք է բացահայտվի, քանի որ նրա տրամադրած տեղեկությունները կեղծ էին», - հայտարարում էր Թրամփը` պնդելով, որ հատուկ ծառայությունների այդ աշխատակիցը «ծայրահեղական է» և «Օբամայի մարդն է»:

Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի մանրամասները հաղորդած անձը Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից է: Ըստ The New York Times-ի` նա համաձայնել է Թրամփի պաշտոնանկության հիմքերն ուսումնասիրող կոնգրեսական հանձնաժողովների անդամների հարցերին գրավոր պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG