Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության ԱՄՆ այցի առնչությամբ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, մասնավորապես արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Նահանգներ կատարած այցի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել Բաքվի բողոքը, նամակներ են ուղարկվել նաև Ներկայացուցիչների տան խոսնակին, իշխող վարչակազմին ու հանձնաժողովների նախագահներին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստվում է այս հարցով նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:

Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել շաբաթասկզբին, այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետների հետ:

Երեկ հաղորդվեց, որ Արցախի պատվիրակությունը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։

XS
SM
MD
LG