Մատչելիության հղումներ

Արցախի արտգործնախարարն այցելում է ԱՄՆ


Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։

Այցի շրջանակում Մասիս Մայիլյանը որպես գլխավոր բանախոս ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք՝ Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ, ելույթներ Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններում։ Մայիլյանը հանդիպումներ կունենա նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ։

Երեկ Արցախի պատվիրակությունը Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Հանդիպման ժամանակ Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ միտված Արցախի միջազգային ճանաչմանն ու արտաքին կապերի ընդլայնմանը։ Այս համատեքստում նա կարևորել է ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG