«Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - փոխանցում է ՊՆ խոսնակը:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է․ - «Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»:
Բաքվում այսօր անցկացվող նիստին, հիշեցնենք, ԱՊՀ անդամ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում: