Մատչելիության հղումներ

Վահագն Հովակիմյան․ Հրայր Թովմասյանը նույնիսկ չի ասում, որ այդ ամենը չի եղել


Կրքերը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ չեն մարում: Իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կառավարության անդամ հանդիսացած, գործող Սահմանադրության հեղինակներից մեկը համարվող Թովմասյանը, որին հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը դարձրեց բարձր դատարանի նախագահ, օրենքի խախտումով է զբաղեցնում այդ աթոռը: Թովմասյանը հերքում է մեղադրանքները:

Մոտ տասն օր առաջ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց իշխանությունը յուրացնելու հոդվածով՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, որը պնդում է, թե Հրայր Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Վահագն Հովակիմյան․ - Սահմանադրական դատարանի անդամին, դատարանի նախագահին, դատավորներին հնարավոր է միայն քրեորեն հետապնդել Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, դա ճիշտ է, այստեղ այլ խնդիր է:

Տեսեք ինչն է հետաքրքիր՝ ինքը [Հրայր Թովմասյանը] չի ասում, որ էդ ամեն ինչը չի եղել, հասկանո՞ւմ եք, նույն [«168 ժամ»-ին տված] հարցազրույցում, ինչն է հետաքրքիր, ինքը չի խոսում այն մասին, որ այդ ամենը, ինչում որ այսօր էդ փաստերը ի հայտ են գալիս, որ նման բան տեղի չի ունեցել, սուտ է, բամբասանք է, որ այդ ամենը չի արվել, հասկանում ե՞ք, որպեսզի ինքը երկար ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ լինի: Ինքը խոսում է այն մասին, որ՝ «այ, ինձ չեք կարող դատել, որովհետև մեր 7 անդամները պետք է համաձայնություն տան, իրենք համաձայնություն չեն տա՝ ինձ չեք կարող դատել», այսինքն՝ «լավ եմ արել՝ արել եմ», մոտավորապես էդպէս է ստացվում, իր խոսքից էդպես է ստացվում:

Ես մի հետաքրքիր բան ասեմ․ ուրեմն, նույնիսկ այդ լուրը, որը որ Ազգային ժողովի կայքում թվագրված է մարտի 2-ով, տեղադրվել է մարտի 5-ին, հասկանո՞ւմ եք, հետին թվով է այդ լուրը, Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը մարտի 2-ի՝ նույնիսկ դա է հետին թվով տեղադրված, չի եղել: Եվ դրանով է նաև պայմանավորված, որ լրատվամիջոցները, եթե դուք հիմի հետ գնաք և լրատվամիջոցների արխիվները թերթեք, կտեսնեք, որ մարտի 5-ին են լրատվամիջոցները այդ մասին, այսինքն՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկացրել: Նույն «Արմենպրես»-ը, որը որ պաշտոնական լրատվամիջոց է և, ըստ էության, պաշտոնական լրահոսը, կարելի է ասել, օնլայն է հրապարակում, այսինքն՝ երբ որ լինում է հայտարարարությունը, անմիջապես հրապարակում է, նույն «Արմենպրես»-ում մարտի 5-ին է դա թողարկվել: Ես համոզված եմ, որ նաև նախաքննությանը, էս խնդրով հաստատ իրենք զբաղված կլինեն և էդ փաստը իրենց մոտ արձանագրված կլինի, որովհետև դա դժվար չի՝ Ազգային ժողովի համակարգիչներով, այսինքն՝ էդ սերվերներով, ստուգել, տեսնել, թե լուրը երբ է տեղադրվել կայքում: Այսինքն՝ ամսի 5-ին ամսի 2-ի ամսաթվով հայտարարություն է հրապարակվել: Ուզում եմ ասել՝ էստեղ ամեն ինչ արվել է հետին թվով հիմքեր ստեղծելու համար, որպեսզի ստացվի, թե իբր թե էն քառօրյայի օրը եղել է էդ հայտարարությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 27-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG