Մատչելիության հղումներ

Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննությունը այս շաբաթ կկենտրոնանա Սպիտակ տան վրա


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի նախաձեռնած հետաքննությունը, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները բավարար են նրան պաշտոնանկ անելու՝ իմփիչմենթի համար, այս շաբաթ կենտրոնանալու է Սպիտակ տան ուղղությամբ: Մասնավորապես, հարցաքննության են ենթարկվելու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի գործող ու նախկին երեք պաշտոնյաներ:

Ուշադրության կենտրոնում է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հարցերով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնի հոկտեմբերի 31-ին սպասվող հարցաքննությունը, որն անցնելու է փակ դռների հետևում: Մորիսոնը գործող առաջին պաշտոնյան է, ով պատասխանելու է ամերիկյան խորհրդարանի ներկայացուցիչների հարցերին, որոնց նպատակն է պարզել՝ արդյոք նախագահ Թրամփը օգտագործել է իր պաշտոնը անձնական կամ ներքաղաքական շահերից ելնելով:

XS
SM
MD
LG