Մատչելիության հղումներ

Կոնգրեսում շարունակվում է Թրամփի իմփիչմենթի հիմքերի ուսումնասիրությունը


Ֆիոնա Հիլ, արխիվ
Ֆիոնա Հիլ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը շարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հիմքերի ուսումնասիրությունը:

Երկուշաբթի օրը կոնգրեսական երեք հանձնաժողովների անդամները ավելի քան 9 ժամ տևած դռնփակ լսումների ընթացքում ունկնդրել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի նախկին ղեկավար Ֆիոնա Հիլի ցուցմունքները:

Լսումների ավարտին Հիլը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` լքելով Կապիտոլիումը: Դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասքինի խոսքով՝ Հիլը «հեղինակավոր և մանրամասներին տիրապետող վկա է, որը լսումներ ընթացքում մի շարք իրադարձություններ է վերհիշել»:

XS
SM
MD
LG