Մատչելիության հղումներ

Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի


Ուրուգվայ - Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը, 24-ը ապրիլի, 2016թ․
Ուրուգվայ - Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը, 24-ը ապրիլի, 2016թ․

Կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։

Վերջնական պաշտոնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է իշխող «Լայն ճակատ» կուսակցության սոցիալիստ թեկնածու Դանիել Մարտինեսը, ով ստացել է քվեների 40,52 տոկոսը, երկրորդը Ազգային կուսակցության թեկնածու Լուիս Լագաժեն է՝ քվեների 29,77 տոկոսով:

«Լայն ճակատ»-ը կորցրել է խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը։ Վերլուծաբանները նշում են, որ իշխանափոխությունը հնարավոր է՝ նկատի ունենալով, որ ավանդական «Կոլորադո» և նորաստեղծ «Բաց քաղաքապետարան» կուսակցությունները, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար 12,85 և 11,29 տոկոսը, հայտարարել են ընդդիմադիր թեկնածուին աջակցելու մասին։

Սակայն Մարտինեսը շեշտել է, որ ընտրության երկրորդ փուլում ընտրողներն ազատ են որոշում, քվեների թվաբանություն չի գործելու, և «Լայն ճակատ»-ը հաջողության է հասնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG