Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են եկել «Բրեքզիթ»-ի պայմանների շուրջ


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են եկել «Բրեքզիթ»-ի պայմանների շուրջ, որոնք առաջիկայում պետք է վավերացվեն եվրոպական ընտանիքի անդամ երկրներում:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը «արդար է և հավասարակշռված»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, իր հերթին, պնդել է, թե դա մի հրաշալի գործարք է, որը Լոնդոնին կվերադարձնի վերահսկողությունը սեփական սահմանների և քաղաքականության նկատմամբ:

Այսօր ավելի ուշ Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները կհանդիպեն Բրյուսելում՝ մանրամասները քննարկելու համար:

Ըստ նախնական պայմանավորվածության, Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը այս ամսվա վերջին՝ հոկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG