Մատչելիության հղումներ

Էրդողանը մոտ ապագայում այցելելու է Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Սիրիայի հարցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև երեկ կայացած հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռեջեփ Էրդողանի Մոսկվա կատարելիք առաջիկա այցի մասին՝ քննարկելու Սիրիայի հարցը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե «առաջին հերթին նախատեսվում է քննարկել առկա իրավիճակը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու խնդիրները, ահաբեկչական բանդաների մնացորդների դեմ անզիջում պայքարը և, իհարկե, զուգահեռաբար քաղաքական կարգավորման հնարավորություններ ստեղծելու հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG