Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև»


Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտև, արխիվ
Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտև, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ բախումներ տեղի ունենան թուրքական և սիրիական ուժերի միջև՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի գործողությունների պատճառով:

Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ասել է, որ նման բախումներն անթույլատրելի են: «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա:

Լավրենտևը հավելել է, որ թուրք և սիրիացի պաշտոնյաների միջև շփումներ կան՝ նման բախումներից խուսափելու համար:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր զինծառայողները պարեկություն են իրականացնում սիրիական և թուրքական զորքերի շփման գծի երկայնքով՝ Եփրատ գետից արևմուտք գտնվող հյուսիսային Մանբիջ քաղաքի մոտակայքում։

Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 9-ին:

XS
SM
MD
LG