Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության 12 թեկնածուները երեկ երեկոյան կայացած բանավեճում անդրադարձել ու խստորեն քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը Մերձավոր Արևելքում:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, թե ինքը Սիրիայից դուրս չէր բերի զորքերը, որոնք հիմա նահանջում են «Ասադի մարդկանց կրակոցների տակ»: «Մենք ունենք անկայուն, խելագար նախագահ, որը ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից», - հայտարարել է Բայդենը:
Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսն ասել է. - «Ոչ, Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցը չէ, երբ նրանք ներխուժում են ուրիշ երկիր և զանգվածային սպանություններ կատարում»: