Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատում Հայաստանում առաջարկվող դատական բարեփոխումները


I
I

Հայաստանում դատական բարեփոխումների փաթեթում ընդգրկված առաջարկների գերակշիռ մեծամասնությունը համապատասխանում են եվրոպական չափանիշներին և նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին՝ առանց սպառնալու դատական իշխանության անկախությանը, եզրակացրել են Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները այս շաբաթ հրապարակած կարծիքում: Այդուհանդերձ, նրանք ընդգծել են, որ Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ պաշտոնաթողության առաջարկը օրինագծում առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե այդ պաշտոնաթողությունը լինի խիստ կամավոր սկզբունքով և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը, ասված է Եվրախորհրդի մամուլի քարտուղարի հրապարակած հաղորդագրությունում:

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հանրային «ուժեղ պահանջի» լույսի ներքո դատական բարեփոխումները մշակելիս Հայաստանի կառավարությունը գործել է պատասխանատու և խորամիտ, բաց է եղել երկխոսության համար՝ ինչպես հայաստանյան հանրության, այնպես էլ միջազգային գործընկերների հետ: Երկխոսության արդյունքում ամենաարմատական առաջարկների մեծ մասից կառավարությունը հրաժարվել է, ասված է Հայաստանի արդարադատության նախարարի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի փորձագետների ներկայացրած կարծիքում:

Ողջունելով կառավարության այդ մոտեցումը և կոչ անելով հետագայում ևս առաջնորդվել երկխոսության ու ներառականության նույն սկզբունքով, Վենետիկի հանձնաժողովն առաջարկվող բարեփոխումների մեջ առանձնացնում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ պաշտոնաթողության մեխանիզմը՝ ընդգծելով, որ կարևոր է պահպանել դատական համակարգի կայունությունը, «և անընդունելի է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ նոր կառավարություն է գալիս իշխանության»: «Այդուհանդերձ, այնքանով, որքանով պաշտոնաթողությունը մնում է իրապես կամավոր և չի խոչընդոտում Դատարանի արդյունավետ գործունեությանը, առաջարկվող սխեման միջազգային չափանիշների տեսակետից առարկելի չէ», - հաղորդագրության համաձայն՝ եզրակացրել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:

XS
SM
MD
LG