Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Սա երրորդ անգամն է, ինչ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով անազատության մեջ, տեղափոխվում է քաղաքացիական հիվանդանոց:
Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: