Մատչելիության հղումներ

Կոսովոյի ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում


Կոսովո - «Ինքնորոշում» կուսակցության աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, Պրիշտինա, 6-ը հոկտեմբերի, 2019թ․
Կոսովո - «Ինքնորոշում» կուսակցության աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, Պրիշտինա, 6-ը հոկտեմբերի, 2019թ․

Կիրակի օրը Կոսովոյում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ են արձանագրել ընդդիմադիր կուսակցությունները: Քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 26, իսկ «Կոսովոյի դեմոկրատական լիգան»` 25 տոկոսը:

Դեռ քարոզարշավի շրջանում երկու քաղաքական ուժերը հայտարարում էին, որ հաղթանակի դեպքում կոալիցիոն կառավարություն են ձևավորելու:

«Ինքնորոշում» կուսակցության առաջնորդ Ալբին Քուրտին հայտարարել է, որ այս ընտրություններով Կոսովոյի պատմության նոր էջ է բացվում:

«Երբ մենք գանք իշխանության, պետական կառույցներում և կառավարության կազմում այլևս գողեր չեն լինի: Օրենքի պահանջին համապատասխան նրանք կենթարկվեն պատասխանատվության և կպատժվեն», - անցած գիշեր դիմելով Պրիշտինայի կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին՝ հայտարարում էր Կոսովոյի ընդդիմության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG