Կոսովոյում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք չորրորդն են 2008-ին Սերբիայից անկախացած երկրի պատմության մեջ:
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 1,9 միլիոն մարդ, ընտրություններին հետևում են հարյուրավոր միջազգային դիտորդներ:
Նախորդ խորհրդարանը ինքնալուծարվել էր վարչապետ Ռամուշ Հարադինայի հրաժարականից հետո: Վերջինս որոշել էր թողնել պաշտոնը, երբ Հաագայի միջազգային դատարանը նրան հարցաքննության էր կանչել Կոսովոյի պատերազմի ժամանակ իր ղեկավարած ապստամբ ուժերի վերաբերյալ ցուցմունքներ տալու համար:
Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ վերջինիս գլխավորած կոալիցիայի դեմ հասարակական դժգոհությունը կարող է ճանապարհ հարթել ընդդիմադիր ուժերի հաղթանակի համար:
Նախընտրական շրջանում մրցակիցները հիմնականում կենտրոնացել էին կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության և Սերբիայի հետ հաշտեցման հնարավորությունների վրա, ինչը հնարավորություն կտա Պրիշտինային դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: