Մատչելիության հղումներ

Ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս կբերվեն մինչև թուրքական գործողության մեկնարկը. Սպիտակ տուն


Սիրիա - Ամերիկացի զինծառայողները պարեկություն են իրականացնում Մանբիջում, նոյեմբեր, 2018թ․
Սիրիա - Ամերիկացի զինծառայողները պարեկություն են իրականացնում Մանբիջում, նոյեմբեր, 2018թ․

Սպիտակ տունը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կլքեն տարածաշրջանը մինչև թուրքական բանակի գործողությունների մեկնարկը:

Թրամփի վարչակազմը նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել կիրակի ուշ երեկոյան` ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից մի քանի ժամ անց:

«ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG