Մատչելիության հղումներ

Իրաքում ցույցերի ընթացքում սպանվածների թիվը հասել է 104-ի


Իրաք - Բախումներ մայրաքաղաք Բաղդադում, 3-ը հոկտեմբերի, 2019թ․
Իրաք - Բախումներ մայրաքաղաք Բաղդադում, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Առնվազն 104 մարդ է սպանվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են Իրաքում արդեն գրեթե մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում։ Այս մասին երեկ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության խոսնակ Սաադ Մաանը հայտարարել է, որ մայրաքաղաք Բաղդադում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բախումների հետևանքով 6 հազար 107 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ ավելի քան 1200 անվտանգության աշխատակիցներ:

Իրաքում զանգվածային ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտում կոռուպցիայի և գործազրկության, ցածրորակ հանրային ծառայությունների, այդ թվում՝ ջրի և հոսանքի մատակարարման հաճախակի անջատումների դեմ։

XS
SM
MD
LG