Երեկ երեկոյան Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել, որը լսվել է նաև Կանաչ գոտում, ուր տեղակայված են կառավարական շենքերն ու դեսպանատները։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հաղորդել են ականատեսները։
Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին նույն օրը Բաղդադում և երկրի հարավում պարետային ժամ է հայտարարել։
Անցած երկու օրերին Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել:
Բաղդադում, Նասիրիայում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքն արտահայտելու կոռուպցիայի, գործազրկության և ցածրորակ հանրային ծառայությունների դեմ, այդ թվում՝ ջրամատակարարման և հոսանքի հաճախակի անջատումների։
Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերը և Ինտերնետն արգելափակվել են Իրաքի շատ տարածքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում։