Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քվեարկում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը


Ազգային ժողովում այսօր անցկացվում է փակ գաղտնի քվեարկությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի վերաբերյալ:

Նախագիծը խորհրդարանում քննարկվել է երեկ: Նախաձեռնությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությանն է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ որ չի մասնակցելու քվեարկությանը:

Որոշման նախագիծը «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել շուրջ երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները:

XS
SM
MD
LG