Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։
Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին Հայաստանի վարչապետն էր այցելել Սինգապուր: