Մատչելիության հղումներ

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետը


Հայաստանի և Սինգապուրի վարչապետների հանդիպումը, 8-ը հուլիսի, 2019թ․
Հայաստանի և Սինգապուրի վարչապետների հանդիպումը, 8-ը հուլիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը, որից հետո նրանք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին Հայաստանի վարչապետն էր այցելել Սինգապուր:

XS
SM
MD
LG