Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին», - մասնավորապես ասված է ուղերձում:
«Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետը մեկ ամիս առաջ այցելել էր Սինգապուր: