Մատչելիության հղումներ

Երևանը 5,3 մլրդ դրամի վնաս է կրել «Սանիտեք»-ի շուրջ չարաշահումների հետևանքով, քրգործ է հարուցվել․ Դատախազություն


Երևանի համայնքը 5,3 միլիարդ դրամի վնաս է կրել աղբահանության ոլորտում քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիտեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», 178-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG