Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը պատմական, աննախադեպ որոշում է կայացրել՝ անօրինական որակելով խորհրդարանը հինգ շաբաթով հարկադիր պարապուրդի ուղարկելու վարչապետ Բորիս Ջոնսոնի քայլը:
Դատարանի նախագահը պնդել է՝ կառավարությունն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչն է ստիպել դադարեցնել խորհդարանի աշխատանքը Եվրամիությունից դուրս գալու նախօրեին:
Ջոնսոնի ընդդիմախոսները պնդում էին, թե այդ քայլով վարչապետն «ազատել է ձեռքերը» «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցություններում առանց խորհրդարանի, միանձնյա որոշումներ կայացնելու համար:
Ըստ Գերագույն դատարանի, այժմ օրենսդիր մարմինը կարող է վերսկսել աշխատանքը, երբ ցանկանա:
Մանրամասները տե՛ս այստեղ