Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 3-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահին Սոչիում՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով, հանդիպումը կկայանա «Վալդայ» ակումբի նիստի շրջանակներում, որին Ալիևից բացի մասնակցելու են նաև Հորդանանի թագավորը, Ղազախստանի նախագահն ու Ֆիլիպինների առաջնորդը:
«Վալդայ»-ը վերլուծական քննարկումների հարթակ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 15 տարի առաջ: Այս տարվա նիստին Ադրբեջանի նախագահը հանդես է գալու ելույթով:
Ի դեպ, Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: