Մատչելիության հղումներ

Բայդենը պահանջում է հրապարակել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի սղագրությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենը պահանջել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու` հուլիսին կայացած հեռախոսազրույցի սղագրությունը:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության տրամադրումը, եթե ուկրաինացի իրավապահները չհետաքննեն Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Հանթերի գործունեությունն Ուկրաինայի տարածքում: Տարիներ առաջ Բայդենի որդին աշխատել է ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում:

«Նախագահ Թրամփը պետք է անհապաղ հրապարակի հեռախոսազրույցի սղագրությունը, որպեսզի ամերիկացիներն ինքնուրույնաբար կարողանան պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել», - նշել է Բայդենը:

XS
SM
MD
LG