Մատչելիության հղումներ

Դերասան Պավել Ուստինովը ազատ կարձակվի կալանքից


Ռուսաստան - Դերասան Պավել Ուստինովը դատարանում, Մոսկվա, 16-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Դերասան Պավել Ուստինովը դատարանում, Մոսկվա, 16-ը սեպտեմբերի, 2019թ․

Դատարանը այսօր փոխել է երիտասարդ դերասան Պավել Ուստինովի խափանման միջոց կալանքը։

Ավելի վաղ ռուսաստանյան հանրության ճնշման արդյունքում Մոսկվայի դատախազությունը միջնորդել էր փոխարինել դերասանի խափանման միջոցը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ուստինովը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնից, որտեղ այդ պահին տեղի էր ունենում բողոքի ակցիա: Սեպտեմբերի 16-ին Մոսկվայի դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ իշխանության հանդեպ բռնության մեղադրանքով։

23-ամյա երիտասարդը պնդում է, որ ցույցին չի մասնակցել, պարզապես մետրոյի կայարանի մոտ կանգնած սպասում էր իր ընկերոջը։

Դերասանի դատավճիռը լայն արձագանք է գտել Ռուսաստանում, նրան ազատ արձակելու կոչեր են հնչել անգամ իշխանական շրջանակներից:

XS
SM
MD
LG