Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադարի մասին երկու բանաձևերը տապալվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Ռուսաստանը և Չինաստանը երեկ վետոյի են ենթարկել Արևմուտքի կողմից առաջարկված նախագիծը։ Այն կոչ էր անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, «խուսափել Իդլիբ նահանգում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումից՝ սկսած սեպտեմբերի 21-ից»:
Գերմանիան, Բելգիան և Քուվեյթը, նախաձեռնելով այս բանաձևը, Ռուսաստանին կոչ էին արել զերծ մնալ վետո կիրառելուց՝ նախագիծը որակելով «զուտ մարդասիրական» միջոց:
Ռուսաստանը և Չինաստանը, մինչդեռ, իրենց ներկայացրած բանաձևի նախագծում առաջարկում էին հրադադարը չտարածել զինված խմբավորումների դեմ գործողությունների վրա։
Ռուսաստանն արդեն 13-րդ անգամ է օգտվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից 2011 թվականից քաղաքացիական պատերազմում հայտնված Սիրիային վերաբերող քվեարկություններում։